Foto

Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած կիրակի՝ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են` ոչ մի կերպ չեն հասկանում. արդյոք «շեֆը» ձեռքերը լվացե՞լ է Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավից, թե՞ դադար է վերցրել «մեծ պատերազմից» առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։

ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում, եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո, եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի, եւ Վեհափառն ինքնակամ կհեռանա։

Իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել․ խորհրդարանական ընտրություններից առաջ Եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։