Foto

Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանը։

Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ 15-ամյա աղջիկը փետրվարի 23-ին Գյումրու Անատառավան թաղամասի տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։