Foto

Որ դեպքում ըմբիշները չեն կարողանա մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին

Թեստը չհանձնելու դեպքում ըմբիշները չեն կարողանա մասնակցել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Այն ըմբիշները, ովքեր մասնակցելու են 2026 թվականի բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, պարտադիր պետք է մասնակցեն ITA-ի կողմից փետրվարին ու մարտին անցկացվելիք հակադոպինգային վեբինարներին՝ հավաստագիր ստանալու և այն Athena համակարգում վերբեռնելու համար»,-նշվում է հաղորդագրությունում։

Վեբինարները կայանալու են փետրվարի 25-ին, մարտի 4-ին և մարտի 11-ին, ժամը՝ 17-ից: