Foto

Բախվել են պայմանագրային զինծառայողների մեքենաները, վարորդներից մեկը վիրավորվել է

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահագն Բ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Աղբյուրի տեղեկություններով վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայողներ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։