Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հերոս» կոչմամբ։
Ռուսաստանի թշնամին չպետք է կասկածի տակ դնի ռուսական զենքի ուժն ու ռուս զինվորի ոգու ուժը: Պարգևատրվելուց հետո հայտարարել է Ռուսաստանի հերոս գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը։
«Ես՝ որպես գնդի հրամանատար, արժանացել եմ Ռուսաստանի հերոսի բարձր կոչման։ Թող թշնամին չկասկածի ռուսական զենքի ուժին և ռուս զինվորի ոգու ուժին։ Հաղթանակը մերն է լինելու», – ասել է նա։
Իր հերթին Օլեգ Դվորյանչիկովը պարգևատրումից հետո շնորհակալություն է հայտնել իր ստորաբաժանմանը՝ հայտարարելով, որ այդ պարգևն իրենցն է:









