Foto

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Փետրվարի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 585 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 232, փլուզման, օձի նկատման, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ձնաբքի, պայթյունի, մերկասառույցի, բնական հրդեհի, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի, ուժեղ քամու՝ 2-ական, թունավորման՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 16, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 148, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 99 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 109 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 78 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ: