Foto

Հրդեհ՝ Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության հարակից տարածքում

Այսօր` ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։ 

Հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվում են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։ 

 Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։