Իրանում Հնդկաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկրի տարածքը՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի աճող վտանգի և Թեհրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության սրման ֆոնին:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է դիվանագիտական առաքելության պաշտոնական էջերում: Հնդկաստանի քաղաքացիներին հորդորել են ցուցաբերել առավելագույն զգոնություն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին և, հնարավորության դեպքում, լքել երկիրը՝ օգտվելով առկա կոմերցիոն չվերթներից:









