Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանվել է Ռուբեն Գ.-ն։ Ռուբենին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել են Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում։
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
«Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,- նշեցին դատախազությունից։
Armlur.am-ը հայտնել էր, որ Ռուբենը դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։









