Foto

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը. ԿԸՀ

Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Հայտնում են ԿԸՀ-ից։


Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։

Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։


ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին։