Foto

Լավրով. Թուրքիան ոչ ադեկվատ է արձագանքում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագում հայերի ցեղասպանության  որոշման մասին ոչ ադեկվատ է: Հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ին:

«Ենթադրում եմ, որ այս ամենը վերջնական արդյունքում գալիս է այն բանից, որ Թուրքիան չի ցանկանում դառնալ իրական գործընկեր մի շարք հարցրերում, նա հաճախակի է փորձում սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին, այդ թվում նաև Եվրոպային»,- ասել է Լավրովը: 

Նրա խոսքով Մոսկվան  Գերմանիայի Բունդեսթագի որոշմանը վերաբերում է որպես պատգամավորների սեփական կամքի դրսևորում:

Vesti.am