ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրերս ՊԾ ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին հերթական անգամ փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է էլ ավելի խստացնի ծառայությունը և հայտնաբի այն օրինախախտ վարորդներին, ովքեր ավտոմեքենան վարելիս աղբ կթափվեն, կխոսեն հեռախոսով, առջևի և կողային ապակիները կլինեն մգեցված, չեն լինի ամրակապված են այլն։
Օրերս ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց վարորդները հանրությանը հայտնի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ են, օլիգարխներ, ովքեր չեն կարողացել պարեկներին համոզել, որպեսզի նրանց ավտոմեքենաները ոչ միայն չտարվեն «պլաշչադկա», այլ նաև չենթարկվեն վարչական պատասխանատվության։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Երևանում մգեցված ապակիներով երթևեկող «Mercedes GLE63» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես Երևան քաղաքի գնդի պարեկների կողմից ոչ միայն ենթարկվել է վարչական պատասխանատվության, այլ նաև իր ձեռքով ավտոմեքենայի առջևի և կողային ապակիների վրայից հեռացրել է մգեցված թաղանթները (պլյոնկաները)։









