Foto

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակում միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներն ապաքինվում են, Aysor.am-ին ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Բոլոր 5 պացիենտների վիճակը նորմալ է, տարբեր բաժանմունքներում բուժում են ստանում։ Պատրաստվում ենք նրանց դուրս գրել ԲԿ-ից՝ ըստ իրենց վիճակի։ Ենթադրում եմ, որ մինչև շաբաթվա վերջ մեկ կամ երկու հոգի կմնա։ Նրանց առողջական վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարց չկա»,-ասաց Աշոտ Կուրղինյանը։

Հիշեցնենք՝ օրերս Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել 7 հոգի։ ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկը մահացել էր։

Ավելի ուշ ԲԿ տեղափոխված քաղաքացիներից մեկը դուրս էր գրվել։