ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումները փետրվարի 23-ից մարտի 6-ը Միջերկրական ծովի կենտրոնական մասում կանցկացնեն ամենամյա Dynamic Manta-2026 ծովային զորավարժությունները՝ հակասուզանավային պաշտպանության առաջադրանքները կատարելագործելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ։Զորավարժությունները փետրվարի 23-ից մինչև մարտի 6-ը կանցկացվեն իտալական ջրերում. դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրների ռազմածովային ուժեր։Dynamic Manta-2026-ի հիմնական նպատակն է մշակել և կատարելագործել համատեղ գործողությունները ստորջրյա սպառնալիքներին հակազդելու և պայմանական հակառակորդի ստորջրյա նավատորմի դեմ պայքարելու համար։









