Foto

Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով

Երեկ՝ փետրվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում, Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վիրավորը մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։