Foto

Հայտնի է, թե երբ Հայաստանում կբացվի «Յուվենտուսի» ակադեմիան

Հայաստանում Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան կբացի իր դռները այս տարվա օգոստոսին։ Այս մասին հայտնում է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։


«Մինչ դուք ակտիվ հարցնում ու հետաքրքրվում էիք Juventus Academy Armenia-ի բացման մանրամասներով, մենք անդադար աշխատում էինք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք կիսվել սպասված լուրով։ Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։

Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։ Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի ասուլիս, որտեղ կտրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. մեկը Ավան, Աճառյան 20/4 հասցեում, մյուսը Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

tert.am