Foto

ՀՀ դեսպանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Չեխիայում ՀՀ դեսպանությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի մասնակցությանը վերաբերվող հարցեր:

Դեսպան Հովակիմյանը զրուցակցին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: