Foto

Մեքսիկայում զանգվածային անկшրգություններ են սկսվել

Մեքսիկայի առնվազն հինգ նահանգներում զանգվածային անկարգություններ են բռնկվել երկրի «Խալիսկոյի նոր սերունդ» (CJNG) թմրակարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի՝ հայտնի որպես Էլ Մենչո, հնարավոր սպանության մասին լուրերից հետո։ Այս մասին հայտնում է մեքսիկական Milenioթերթը։


Մեքսիկական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ Խալիսկո նահանգը դարձել է տեղի ունեցող անկարգությունների էպիկենտրոնը։ Փետրվարի 22-ի առավոտյան տարածաշրջանի Տապալպա մունիցիպալիտետում անցկացվել է դաշնային գործողություն։

Ի պատասխան ուժայինների գործողությունների՝ թմրակարտելի անդամները սկսել են փակել ավտոմայրուղիները։ Նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում արձանագրվել են մեքենաների հրկիզման և Periférico օղակաձև ճանապարհի, ինչպես նաև Տաբաչինես, Վալյարտա, Ալկալդե թաղամասերի և Կալսադա Ինդեպենդենսիա մայրուղու արգելափակման դեպքեր։ Տալայում, Տապալպայում և առողջարանային Պուերտո Վալյարտայում արձանագրվել են մեքենաների շրջափակման և հրկիզման փաստեր։


Անկարգություններ են առաջացել նաև այլ նահանգներում՝ Միչոականում, Գուանախուատոյում, Նայարիտում, Տամաուլիպասում։ Այս տարածաշրջաններում նույնպես հայտնում են մեքենաների հրկիզումների և ճանապարհային շրջափակումների մասին։

tert.am