Foto

Սևանում 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել։

Գլխավոր դատախազությունից Armenia Sputnik–ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։

Հիշեցնենք, որ Սևանում սպանված Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։