Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է.
«ԿԲ-ի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Այլ տաքսի պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։
Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել Ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»։









