Foto

Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։