Foto

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող առավել չորս ազգային փոքրամասնությունների տվյալները

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող առավել չորս ազգային փոքրամասնությունների տվյալները, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից:

«ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝

Եզդի 31 հազար 79

Ռուս 14 հազար 76

Ասորի 2 հազար 755

Քուրդ 1 հազար 663

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում»: