Նիդեռլանդական «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբը ժամանել է Երևան, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակներում առաջին հանդիպումը կանցկացնի Երևանի «Նոա» ակումբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է նիդեռլանդական ակումբի մամուլի ծառայությունը` հրապարկելով լուսանկարներ:
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին:









