Foto

Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել փոխըմբռնում հիմնական սկզբունքների շուրջ

Իրանի և ԱՄՆ-ի միջև Ժնևում անցկացված միջուկային բանակցություններում ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում հիմնական «ուղենշային սկզբունքների» շուրջ, սակայն դա դեռ չի նշանակում, որ կողմերը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Reuters-ը։


Արաղչիի խոսքով՝ քննարկվել են տարբեր առաջարկներ, որոնք հանգեցրել են որոշ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության։ Միաժամանակ ամերիկյան պաշտոնյան նշել է, որ առաջընթաց կա, սակայն դեռ բազմաթիվ մանրամասներ պետք է հստակեցվեն։ Սպասվում է, որ առաջիկա երկու շաբաթում Իրանը կներկայացնի ավելի կոնկրետ առաջարկներ՝ տարաձայնությունները նվազեցնելու նպատակով։

lurer.com