Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերին կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը մաքուր ելույթից հետո 72,89 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Առաջատարը ճապոնուհի Ամի Նակաին է (78,71), նրան հաջորդում է Կաորի Սակամոտոն (77,23), իսկ երրորդ տեղում է ամերիկուհի Ալիսա Լյուն (76,59)։
Ազատ ծրագրերը կկայանան փետրվարի 19-ին, իսկ խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։









