ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Չմոռանաք, որ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադիյ Ղուկասյանին, Լեւոն Մնացականյանին եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի մյուս ներկայացուցիչներին խոշտանգողը, դատողը եւ դատապարտողը միայն Ալիեւը չէ։
Նրանց ճակատագրի նման ընթացքը փայատերն ու մեղսագործը նաեւ Նիկոլն է։
Հիշեք նաեւ, որ այդ խայտառակ եւ այլանդակ «դատավճիռներով» մեղավոր են նշանակել ոչ թե Ռուբենին եւ մյուսներին, այլ հայ ժողովրդին։
Ոչ թե իրենց են տվել 20 տարի կամ ցմահ ազատազրկում, այդ մեզ են տվել ցմահ։
Ոչ թե իրենց են «նացիստ» նշանակել, այլ մեզ։
Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջեւում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիեւ զույգով»։









