Foto

ՍԱՏՄ պաշտոնատար անձանց անունով WhatsApp հավելվածով բացվել են կեղծ էջեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանի և Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել են կեղծ էջեր և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ:
Խնդրում ենք պարոն Սարգսյանի և տիկին Վարդանյանի անուններից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով:

Նման գործելակերպի նպատակն է, պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել խաբեություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործել իշխանական կամ ծառայողական լիազորությունները:
Խնդրում ենք զգոն լինել և, նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով, չպատասխանել որևէ կասկածելի հաղորդագրության: