Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին, Պեսկովը նշել է, որ այդ դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։









