Foto

Ձմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Այսօր՝ հունվարի 12-ին, Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am կայքից։

Մրցումային վեցերորդ օրը կրկին մրցասպարեզ դուրս կգա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Կատյա Գալստյանը, սակայն այս անգամ նա ուժերը կփորձի 10 կմ ազատ ոճի (ինտերվալ) մրցաձևում։ Գալստյանի մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։