Քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են են ծախսում, իսկ հետո՝ ավերում։
Գրել և տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից . . .
Ձեր համար նորմա՞լ է, որ ամեն տարի պետք է քաղաքի ամանորյա զարդարման համար լույսեր և դեկորացիա գնեք, իսկ հետո նման կերպ պոկեք և ոչնչացնեք։
Երևանը և հարկեր վճարող քաղաքացիներին սիրողը խնամքով կհավաքեր և հաջորդ տարի այն կօգտագործեր . . .
Քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են են ծախսում, իսկ հետո նման կերպ ավերում ։ Սա եք Դուք . . .
Առնվազն անբարոյական է բյուջեն նման կերպ մսխելը . . .
Այն վարկածը և Երևանի քաղաքապետարանում թափառող լուրերը, որ քաղաքի զարդարելու մեջ իր «հետաքրքրությունը» ունի փոխքաղաքապետերից մեկը գնալով ավելի է հիմնավորվում . . .
Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի Տիգրան Ավինյան ասա, որ նախորդ տարիները փչացել է և բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի . . .
Ամո՛թ է ամոթ . . .
Հ Գ Այս թեմային միգուցե այսքան ջղայնացած չարձագանքեի, եթե նախորդ տարի Մալաթիա Սեբաստիա համայնքում՝ Վերոնիկա մանկապարտեզի բակում արձանագրած չլինեի, որ այս նույն լույսերը և դեկորացիանները անխնամ շպրտել է բաց երկնքի տակ ու ոչնչացնում էի պետական գույքը . . .
Գույքահարկը թանկացնում եք, որ նման կերպ մսխեք գումարները . . .
2026 թվականին սպասվող գույքահարկի շուրջ 8 մլրդ դրամ թանկացումը պետք է վերացվի ու վե՛րջ. . .»։
։









