Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ամասիա գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Բաժին հրավիրված երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ վայրաճ կանեփից պատրաստել է թմրամիջոց, որի մի մասը օգտագործել է, իսկ մի մասը հետագայում օգտագործելու նպատակով պահել է տանը և կից տնակում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի բնակության հասցեում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 532,4 գրամ զանգված։
Կատարվում է նախաքննություն:









