Foto

Բունդեսվերը կգնի միլիարդավոր եվրոների արժեքով նոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ 536 միլիոն եվրո ծախսել՝ նոր հարձակողական անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է ֆինանսների նախարարությունը՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովին, որը շուտով կհաստատի գործարքը:

Անօդաչու թռչող սարքերը կարող են շրջանցել նախանշվող տարածքը մինչև ցամաքային օպերատորը նշանակի որոշակի թիրախներ, ինչից հետո նրանք ինքնուրույնաբար կարող են խոցել թիրախները։ Անօդաչու թռչող սարքերը հիմնականում նախատեսված են Լիտվայում գտնվող 45-րդ տանկային բրիգադի մարտական ​​կարողությունների և պաշտպանունակության բարձրացման համար։ Դրանք Գերմանիայի կարևոր ներդրումն են ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման գործում և նախատեսված են պաշտպանական համակարգում առկա բացը լրացնելու համար։

Փաստաթղթերի համաձայն՝ պայմանագրերը նախատեսված են յոթ տարվա համար։ Առաջին համակարգերի մատակարարումը նախատեսվում է սկսել 2026 թվականին և ավարտել 2027 թվականի սկզբին։