Foto

Թարգմանչական սխալի վրա պետություն չի լինում, բայց սա հենց այն է, ինչը առաջարկում է այս իշխանությունը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում, բայց սա հենց այն է, ինչը հայ ժողովրդին առաջարկում է գործող իշխանությունը։ Հարգանքի է արժանի, թե ինչպես է ԱՄՆ-ն առաջ տանում իր շահը, ինչպես Թուրքիան՝ իրենը, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը՝ իրենցը։ Ու ինչքան սեփական ճակատագրի հանդեպ անհարգալից ենք մենք։ Առաջիկա ընտրությունները սրա մասին են, որպեսզի այս պետական դեֆեկտը վերացվի։

Իրական ռիսկերի և իրական մասին՝ առաջիկայում ավելի մանրամասն»։