Փետրվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Շեվրոլետ» մակնիշի մեքենան:
Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված տարբեր չափերի փաթեթներ։ Վարորդն ու ուղևորը չենթարկվելով օրինական պահանջին դիմադրություն են ցույց տվել պարեկներին, փորձել են դիմել փախուստի, որի ընթացքում էլ ուղևորը գրպանից բյուրեղանման զանգված է նետել։
Վարորդը և ուղևորը ձերբակալվել և «Շեվրոլետ» մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին, որտեղ պարզվել է, որ 33-ամյա վարորդը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ է, իսկ 34-ամյա ուղևորը՝ Սիսիան քաղաքի: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 391,45 գրամ զանգվածով 155 փաթեթ:
Տղամարդիկ կալանավորվել են։
Կատարվում է նախաքննություն։









