«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փետրվարի 7-ին մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր, Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղից։ Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ Դավիթը դեպքից 2 օր առաջ իրենց տանն է եղել։ Նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում` Կողբի զորամասում։ Ծառայության ավարտին 1 տարուց ավելի դեռ կար։
Դավիթ Մանուկյանը տան միակ տղան էր, նրանից բացի, ընտանիքում կա աղջիկ, որն անցյալ տարի է ավարտել միջնակարգը։ Նախնական տարբերակով՝ շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Դավիթ Մանուկյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 11-ին։









