Foto

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները շարունակում են մնալ վատ․ Կոբախիձե

Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները նախկինի պես վատ են մնում, մի քանի տարի շարունակ երկիրը բախվում է միայն եվրոբյուրոկրատիայի արտաքին ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է vestikavkaza.ru-ն։


«Մենք հույս ունենք, որ Եվրամիությունն ու նրա բյուրոկրատիան կկարողանան վերադարձնել ինքնիշխանությունը։ Այդ դեպքում իրավիճակը կփոխվի, սակայն քանի դեռ իրավիճակը ծանր է մնում եվրոպական բյուրոկրատիայի համար, համապատասխանաբար, մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է»,-ասել է Կոբախիձեն։

tert.am