Հայաստանը պետք է հաշվի առնի` ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի է վերածվել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Երեւանի համար, նրա խոսքով, կարեւոր է գիտակցել, որ ԵՄ-ն ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։
«Պատրաստ են արդյոք հայերը միանալ ռազմաքաղաքական դաշինքին։ Հավանաբար, նման հարց էլ հայերը պետք է իրենց տան», – հավելել է նա։









