Foto

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը փետրվարի 4-ին մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին։

Այս մասին նշված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համաժողովին ելույթով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնց միավորում էր հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությունը։