Foto

Այսօր դասախոսությամբ հանդես կգամ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում․ Արման Թաթոյան

Այսօր դասախոսությամբ հանդես կգամ ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում: «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով իմ ելույթում կանդրադառնամ միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում:

Կանդրադառնամ, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերն առնչվում են պետությունների քաղաքական շահերին, կներկայացնեմ դատավճիռների կատարման մեխանիզմները և կվերլուծեմ յուրաքանչյուր դատարանի կոնկրետ լիազորությունները։

Քննարկման առանցքում կլինեն մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Կներկայացնեմ նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը»։