Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները։
Սահմանափակումները գործում էին գիշերից՝ ձյան տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնաբքի պատճառով: Ընդ որում, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվել է: Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը շարունակում է փակ մնալ: Վերին Լարսի սահմանին 1540 բեռնատար է կուտակվել:









