Foto

Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավորին բացարկ հայտնելու մասին

Դատարանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Էդգար Մանասյանին բացարկ հայտնելու մասին:

Չնայած պաշտպանները հիմնավորեցին միջնորդությունը դատավորի և մեղադրող Վահան Հարությունյանի միջև առկա ընկերական կապով, սակայն դատավոր Մանասյանը թեև հաստատեց փոխադարձ մասնակցությունը անձնական միջոցառումներին, այդուհանդերձ վստահեցրեց, որ դա չի ազդի իր անաչառության վրա։