Foto

Մերկելը հավանություն է տվել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական գոտի ստեղծելուն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավանություն է տվել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տնտեսական գոտի ստեղծելուն:

«Ես կողմ եմ, որ Ռուսաստանը աստիճանաբար մերձենա եվրոպական տնտեսական տարածաշրջանին, որպեսզի մենք վերջնական արդյունքում ունենանք ընդհանուր տնտեսական գոտի՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն»,- ասել է կանցլերը:

Մերկելը նշել է, որ ԵՄ-ն չի կարող հակառակ գնալ սեփական սկզբունքներին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Նրա խոսքով հենց դրա համար են պատժամիջոցներ կիրառվել ՌԴ-ի դեմ:

Vesti.am