• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա հունիսի 2-ին ՊԵԿ նախագահի մտերիմ ընկեր, նախկին քննիչ և դատախազ Գառնիկ Մարգարյանը նշանակվեց ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ։

Այս տարվա հունվարի 15-ին ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։

Սրան նախորդել էր մեր հրապարակումը Երևան–Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների մասին:

Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրները փոխանցում են, որ ՊԵԿ ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանը հրավիրվել և հարցաքննվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ այս վարույթների շրջանակում։

«Ժողովուրդ»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Հավելենք, որ համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում՝ մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները


    Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում


    ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել


    ԱՄՆ-ն խոցել է իր ավիակրին մոտեցող իրանական ԱԹՍ


    Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը


    Դատախազությունը ներկայացրել է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը


    Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


    #ՈւՂԻՂ. Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի ասուլիսը


    Տարադրամի փոխարժեքը՝ փետրվարի 4-ին


    Ոսկու գինը դարձյալ աճել է

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]