Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ, հայտնել է Կրեմլը։
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև փետրվարի 19-ին նշվող դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին ընդառաջ նշվել է, որ «երկկողմ հարաբերությունները հասել են բարձր մակարդակի և դարձել են իսկապես բազմակողմանի և փոխշահավետ»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ քայլեր ձեռնարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։
Կողմերը նաև քննարկել են «ՕՊԵԿ +» ձևաչափով համատեղ աշխատանքի ընթացքը՝ համաշխարհային էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար, նաև արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր։
Անձնական շփումները կշարունակվեն։









