Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները, այս մասին ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է Վեհափառին։
«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից», - ասաց Ջոն Էյբները։
Բագրատ սրբազանն Էյբներին 2 նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։
Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ ՀՀ էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։









