Սամվել Կարապետյանը միանշանակ քաղբանտարկյալ է, այս մասին ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները:
«Նա բանտարկված է եկեղեցուն սատարելու համար։ Սամվել Կարապետյանը կաթողիկոսին սատար կանգնեց և նաև ֆինանսապես շատ օգնել է եկեղեցուն, հենց այս տեսակ մարդկանց էր, որ բոլշևիկները թիրախավորում էին, նրանց ունեցվածքը պետական դարձնում։ Այս պարագայում գործ ունենք ոչ միայն ազատազրկման հետ, այլև մասնավոր բիզնեսի պետականացման»,- ասաց Էյբները։









