Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում փաստաբան Լիաննա Գասպարյանը հայտնել էր, որ Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում։









