Foto

Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռում մի քանի օր է՝ քննարկումներ են ընթանում. ինչպես անել, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նշանակված Եպիսկոպոսաց ժողովը չխափանվի, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը՝ իր ողջ ուժով և 10 տիրադավներով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոս և մեկ քահանա։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ դատական ակտը վերաբերում է կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին վերականգնելուն, որը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ 

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հոգևոր թևը մանրամասներ չի հայտնում ժողովի կայանալ-չկայանալու մասին, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն շարունակում է բիրտ ճնշումները, ընդհուպ՝ Վեհափառին կալանավորելու սպառնալիք-մեսիջներ են փոխանցում Մայր Աթոռին»։