• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Մարուքյան




Հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է պատրաստվի։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ի՞նչ է դա նշանակում։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել մեզ, մեր տնտեսությունը, մեր հողը, անշարժ գույքը՝ Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուց առաջ։ Մենք հստակ պետք է ունենանք կանոնակարգեր, կարգավորումներ, թե ովքեր, օրինակ կարող են Հայաստանում հող, անշարժ գույք, բաժնեմասեր գնել տարբեր ռազմավարական և ոչ ռազմավարական օբյեկտներում, սահմանամերձ և ոչ սահմանամերձ շրջաններում, քաղաքներում, գյուղերում։ Եվ բազմաթիվ այլ կանոնակարգեր, որոնք պետք է իրականացվեն մինչև սահմանի բացումը։

Մենք բոլորս տեսնում ենք, որ ոչ մի բան չի արվում այսօր՝ սահմանի բացումից առաջ, որ մենք կարողանանք ասել, որ օրինակ՝ լավ, այս քայլը արվել է, մենք արդեն որոշակի նախապատրաստվածություն ունենք։ Միթե մենք ոչ մի մտահոգություն չունե՞նք։ Այսօր ամբողջ աշխարհում պրոտեկցիոնիզմ է իրականացվում։ Ի՞նչ է պրոտեկցիոնիզմը. երբ երկրները իրենց տնտեսությունը, իրենց արտադրողին, իրենց գյուղացուն, իրենց ֆերմերին, իրենց շինարարին պաշտպանում են, տարբեր օրենքներ, կանոնակարգեր են ընդունում, որ պաշտպանեն հարևան երկրներից և ընդհանրապես։ Եվ դա անում են, որպեսզի տվյալ երկրի տարածքում առավելություն ունենան զարգանալու նրանք, ովքեր տվյալ երկրի քաղաքացիներ են։ Եվրոպական մոդելի ազգային պետություն է Հայաստանի Հանրապետությունը դեռևս։ Եվ, հետևաբար, եթե չենք ուզում կորցնել մեր եվրոպական մոդելի ազգային պետություն Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է էս քայլերը կատարենք։

Խորհրդարանական մեծամասնությունը, ընդդիմությունն էլ կարող են նման քայլերով հանդես գալ։ Ես կրկնեմ՝ երբեք Հայաստանը մոտ չէր եղել այսքան սահմանի բացմանը։ Եթե նախկինում սա կարող էինք ասել՝ ժամանակավրեպ հարց էր, այդքան էլ հստակ չէր, որ սահմանը վաղը-մյուս օր պետք է բացեին։ Հիմա ժամանակավոր չէ, հիմա պետք է այս քայլերը արվեն։ Եթե ոչ, ապա սահմանի բացումը պետք է հետաձգել, եթե, իհարկե, այն բացվում է։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում


    Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման


    Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ


    ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ռազմական փոխադրումների համար քաղաքացիականին նմանվող ինքնաթիռներ է օգտագործում. ալիք


    Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ


    Եվրահանձնաժողովի ղեկավարությունում «շոկի» մեջ են՝ Մինեապոլիսում երկու ԱՄՆ քաղաքացիների սպանությւոնից


    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում


    Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին


    Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը


    Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]