ԱՄՆ ռազմական փոխադրումները Մերձավոր Արևելք իրականացվում են ոչ միայն հայտնի ռազմատրանսպորտային ինքնաթիռների օգնությամբ, գրում է «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը։
Ըստ ալիքի տեղեկությունների, ԱՄՆ ռազմական փոխադրումների հրամանատարությունը տարածաշրջան սարքավորումներ հասցնելու համար օգտագործում է Boeing 747 ինքնաթիռներ, որոնք արտաքուստ քաղաքացիական տեսք ունեն։ Խոսքն այն բեռների մասին է, որոնց տեղաշարժին հետևելը ԱՄՆ-ն չի ցանկանում։
Ռեսուրսի կարծիքով, հավանական է, որ ԱՄՆ լոգիստիկ հրամանատարությունը տեխնիկայի և զինամթերքի մեծ ծավալներ է տեղափոխում նաև ծովով՝ քաղաքացիական նավերի տակ քողարկված փոխադրամիջոցներով։
«Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ չի կարելի բացառել մի սցենար, երբ ԱՄՆ-ն օգտագործում է քաղաքացիական և ուղևորատար ինքնաթիռներ՝ դրանք գաղտնի վերածելով հարվածային հարթակների՝ Իրանի վրա անսպասելիորեն հարձակվելու և առավել զգայուն օբյեկտներին, այդ թվում՝ երկրի ղեկավարության հնարավոր գտնվելու վայրին հարվածելու համար։ Այդ դեպքում վաղ նախազգուշացում չի լինի, և հաշվարկն արվում է անակնկալի էֆեկտի վրա։
Պետությունը, որը նախկինում սեփական ուղևորատար ինքնաթիռներն օգտագործել է որպես առիթ Մերձավոր Արևելքում պատերազմներ սկսելու համար և չի խնայել նույնիսկ իր քաղաքացիներին, լիովին ընդունակ է կրկին նման սցենար կիրառել»,- գրում է «Дневник иранского журналиста»-ն